пятница, 28 августа 2009 г.

Որո՞նք են գիտության զարգացման գերակա ուղղությունները

Հարցն արդիական է...

Հարցն արդիական էր նաեւ 2002 թվականի օգօստոսին, երբ ՀՀ կառավարությունն հաստատեց ՀՀ գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունները:

Դրանք են.
-Հայագիտությունը,
-Կարուորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացումը խթանող հիմնարար հետազոտությունները,
-Հատուկ նշանակության հետազոտությունները,
-Տեղեկատվական տեխնոլոգիաները,
-Առաջատար տեխնոլոգիաները /կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա/,
-Էներգիայի նոր աղբյուրները,
-Ռիսկի գործոնները եւ մարդու առողջությունը,
-Նոր նյութերը:


Այժմ էլի օգոստոս ամիսն է,

Գիտպետկոմը ձեռնամուխ է եղել սահմանելու գիտության գերակա ուղղությունները... Աշխարհի տասնյակ երկրներ արդեն մշակել եւ ունեն իրենց գիտության ոլորտի զարգացման գերակայությունները, դրա վրա ծախսել են բավականին երկար ժամանակ ու միջոցներ, դրա համար օգտագործել են բազմաթիվ ու բազմապիսի մեթոդներ: Մենք շատ ժամանակ չունենք՝ ընդամենը 2 ամիս... ՀՀ կառավարություն պետք է նախագիծը ներկայացվի 2009թ. նոյեմբերին:

Ու ահա, մենք նստած մտածում ենք, թե որ մեթոդը կիրառել ՀՀ գիտության զարգացման գերակա ուղղությունները սահմանելիս:

пятница, 21 августа 2009 г.

Ներկայացումն ընդհատվեց, քննարկումն ավարտվեց


Քիչ առաջ ավարտվեց Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության ներկայացումը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: ՀՀ ԿԳ նախարարից ու ԳՊԿ նախագահից բացի մասնակցում էին նաեւ մի շարք գերատեսչությունների, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացում-քննարկմանը իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին նաեւ Գիտպետկոմի աշխատակիցները:
Ընդհանուր եզրահանգման, իհարկե, բոլորը միասին չեկան, բայց մի բան հստակ է՝ սահմանված ժամկետում Ռազմավարության նախագիծը ներկայացվելու է Կառավարության հաստատմանը:
Աշխատանքային օրն ավարտվում է...
Աշխատանքային շաբաթն ավարտվում է...

четверг, 20 августа 2009 г.

Գիտության զարգացման ռազմավարություն

Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի ներկայացումը տեղի կունենա օգօստոսի 21-ին, 14:00 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի շենքում /հասցեն՝ Օրբելի եղբ. 22/: Նախագծին կարելի է ծանոթանալ այցելելով՝ http://www.scs.am/announcement_body_1.php?id=11

Դրամաշնորհ երիտասարդ գիտնականներին

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն նախատեսում է առաջիկայում գիտական դրամաշնորհներ հատկացնել հանրապետության երիտասարդ/մինչեւ 35 տարեկան/ գիտնականներին: Այս առումով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի/ԳԱՏԱՀ/ հետ, որը համաֆինանսավորման կարգով մասնակցելու է ծրագրին:
Առաջիկայում դրամաշնորհային ծրագրի մասին պաշտոնապես հայտարարվելու է, իսկ հայտարարությունը կտեղադրվի Գիտության պետական կոմիտեի կայքում:


Այսօր նաեւ մեր բաժնի աշխատակից Անիի ծննդյան օրն է: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ եւ նվիրում ծաղիկներ՝ ցանկանալով հաջողություններ անձնական եւ մասնագիտական բնագավառներում:



среда, 19 августа 2009 г.

ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված եւ Գիտության պետական կոմիտեին վերաբերվող միջոցառումները

149. Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն
150. Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ
152. Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղություններ
154. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծին կարելի է ծանոթանալ Գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքում, մինչդեռ մյուս փաստաթղթերը նախապատրաստական փուլում են: