четверг, 15 октября 2009 г.

Գիտպետկոմի 2010թ. անելքները



Օրերս Կառավարություն կուղարկվի 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը՝ Գիտպետկոմի մասով: Դրանում ընդգրկված են լինելու հետ?յալ միջոցառումները.

1. «Հայաuտանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011 – 2015 թվականների ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

2. «Հայաuտանի Հանրապետությունում հայագիտության զարգացման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

3. «Հետազոտական համալսարանների ձևավորման չափանիշներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

4. «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

5. «Ատենախոսությունների թեմաների ընտրության և հաստատման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

6. «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի ձևավորման սկզբունքների, չափանիշների և աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

7. «Ատենախոսությունների հիմնական դրույթների և արդյունքների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

եւ

8. «ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների և բեկումնային տեխնոլոգիաների ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՄ, ԳՈՆԵ, ԵՐԿՐՈՐԴ ՆԿԱՐԻ ՆՄԱՆ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐ՝ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԵՎ ԱՆՑՆԵՆՔ ԳՈՐԾԻ...

понедельник, 5 октября 2009 г.

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.

«Ա–դասի դրամաշնորհ» – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։

«Բ–դասի դրամաշնորհ» –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ։

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների գիտական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) այն ասպիրանտներին և երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողներին, որոնք չեն կարող մասնակցել «Ա» և «Բ» դասերի մրցույթներին, «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնի հետևյալ դրամաշնորհները.

«Գ–դասի դրամաշնորհ» - մինչև 1,5 մլն դրամի չափ՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 8 դրամաշնորհ։

«Դ–դասի դրամաշնորհ» - մինչև 7 մլն դրամի չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված գիտական կարևորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել կտրամադրվի շուրջ 5 դրամաշնորհ։


Ծրագրի նպատակն է.
ա) աջակցել երիտասարդ հետազոտողներին բարձր մակարդակի գիտական աշխատանքներ իրականացնելուն,
բ) նպաստել համաշխարհային գիտական հանրությանը երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը՝ միջազգային գիտաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին մասնակցելու միջոցով:

Բոլոր աջակցությունները հիմնվելու են նախագծերի անկախ փորձաքննության գնահատականների վրա և բացառապես պայմանավորված կլինեն մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2009թ. հոկտեմբերի 30–ն է, ժամը 18:00–ը։
«Ա» և «Բ» դասերի հայտերը պետք է ներկայացվեն և՛ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ , և՛ ԳԱՏԱՀ, և՛ ԱՄՆ ՔՀՄՀ, իսկ «Գ» և «Դ» դասերի հայտերը՝ միայն ՀՀ ԿԳՆ ԳՊԿ։

Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել 2009թ.-ի դեկտեմբերի 10–ին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կարելի է ձեռք բերել, օրինակ, Գիտության պետական կոմիտեից: www.scs.am, հեռ.՝ 210-140-113