ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ-2009» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հանձնաժողովի որոշմամբ ֆինանսավորվելու են հետեւյալ երիտասարդ գիտնականների թեմաները.
Ֆիզիկայի բնագավառում՝
Դիանա Անտոնոսյան,
Անահիտ Գոգյան,
Արամ Զեյթունյան,
Արմեն Ղարիբյան,
Բագրատ Մայիլյան,
Կարապետ Մկրտչյան,
Պավել Մուժիկյան,
Լեւ Անանիկյան,
Բաբկեն Ավչյան,
Վահե Թադեւոսյան,
Արա Ղազարյան,
Գագիկ Կարապետյան:
Քիմիայի բնագավառում՝
Սոֆյա Այդինյան,
Կարինե Հակոբյան,
Արմեն Գալստյան,
Արփինե Գեոլչանյան:
Կենսաբանության բնագավառում՝
Ռոքսանա Զախարյան,
Ֆլորա Սարուխանյան,
Խաչատուր Մանուկյան,
Քրիստինա Մարգարյան:
Մաթեմատիկայի բնագավառում՝
Արայիկ Խզմալյան:
Հայագիտության բնագավառում՝
Հովհաննես Հովհաննիսյան,
Սուրեն Մանուկյան:
Բանասիրության բնագավառում՝
Միլանա Սարգիսովա:
Շնորհավորում ենք հաղթածներին: Մյուս բոլորին էլ կոչ ենք անում դիմել նաեւ 2010-ին:
понедельник, 28 декабря 2009 г.
Տիկին Գրետայի հոբելյանը

Տիկին Գրետան Գիտպետկոմի ամենափորձառու աշխատակիցներից է, երկար տարիներ աշխատում է կրթության ու գիտության ոլորտում:

Այս կապակցությամբ /ինչպես նաեւ նրա ծննդյան օրվա առթիվ/ Տիկին Գրետան ընդունել էր հյուրեր, որոնց թվում՝ Գիտպետկոմի նախագահը, աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը, որոնցից էլ նա ստացավ «պաշտոնական» շնորհավորանքներ:

Նրան ճանաչում, սիրում ու հարգում են ոչ միայն Գիտպետկոմի աշխատակիցները, այլ նաեւ հանրապետության գիտական հանրության ներկայացուցիչները: Բոլոր հարցերն իրենց սպառիչ պատասխաններն ստանում են տկն Գրետայի մոտ:
Մենք էլ սիրով շնորհավորում ենք տիկին Գրետային՝ ցանկանալով բազում ստեղծագործական բեղուն տարիներ Գիտպետկոմի տանիքի ներքո:
Անկեղծ խոստովանանք՝ մենք Ձեզ սիրում ենք:
вторник, 8 декабря 2009 г.
Ստեղծագործում ենք...
Այո, ստեղծագործում են նաեւ Գիտպետկոմի աշխատակիցները...
Այո, երբեմն պետք է նայել «պատուհանից դուրս»,
իսկ Գիտպետկոմի պատուհանից այս տեսարանն է...
ՊԱԿԱՍՈՒՄ Է..!
Պակասում է իմ կյանքից
Ամեն օր` մի օր…
Մի երg` ծնված կարոտից,
Մի կյանք արևոտ:
Պակասում է արևշող
Երgը gութանի`
Ակոսի հետ տաք շնչող
Մարդ-շինականի…
Ոսկեշողեր ցորենի
Համով բուրմունքը,
Աշնան ձորի մասրենու
Կարմիր ուլունքը…
Պակասում են, gնալով,
Ծերն ու ահելը.
Մահը gալիս է օրով`
Նա է ջահելը…
Օրերս քիչ, ճամփես կարճ,
Ում խղճին հենվեմ.
Ոչ հետ և ոչ էլ առաջ`
Ես էլ տեղ չունեմ…
Փակեց ինձ իր վանդակում
Ժամանակն ահեղ.
Ձմեռն է ինձ քանդակում
Պաղ շնչով զորեղ…
Պակասում է աշխարհից
Մի տառապող սիրտ,
Մի երg` պոկված քարափից,
Ու մի արթուն վիշտ…
Միքայել Հախումեցի-Միշա Մ.
Ինձ թվում է պակասում է աշխարհից սերն ու կարոտը,
Մարդուն համ ու հոտով պահող, նաև` ամոթը…
Մ. Հ.

четверг, 15 октября 2009 г.
Գիտպետկոմի 2010թ. անելքները
Օրերս Կառավարություն կուղարկվի 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը՝ Գիտպետկոմի մասով: Դրանում ընդգրկված են լինելու հետ?յալ միջոցառումները.
1. «Հայաuտանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011 – 2015 թվականների ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
2. «Հայաuտանի Հանրապետությունում հայագիտության զարգացման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
3. «Հետազոտական համալսարանների ձևավորման չափանիշներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը
4. «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը
5. «Ատենախոսությունների թեմաների ընտրության և հաստատման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
6. «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի ձևավորման սկզբունքների, չափանիշների և աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
7. «Ատենախոսությունների հիմնական դրույթների և արդյունքների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
եւ

8. «ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների և բեկումնային տեխնոլոգիաների ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՄ, ԳՈՆԵ, ԵՐԿՐՈՐԴ ՆԿԱՐԻ ՆՄԱՆ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐ՝ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԵՎ ԱՆՑՆԵՆՔ ԳՈՐԾԻ...

понедельник, 5 октября 2009 г.
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.
«Ա–դասի դրամաշնորհ» – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։
«Բ–դասի դրամաշնորհ» –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ։
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների գիտական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) այն ասպիրանտներին և երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողներին, որոնք չեն կարող մասնակցել «Ա» և «Բ» դասերի մրցույթներին, «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնի հետևյալ դրամաշնորհները.
«Գ–դասի դրամաշնորհ» - մինչև 1,5 մլն դրամի չափ՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 8 դրամաշնորհ։
«Դ–դասի դրամաշնորհ» - մինչև 7 մլն դրամի չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված գիտական կարևորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել կտրամադրվի շուրջ 5 դրամաշնորհ։
Ծրագրի նպատակն է.
ա) աջակցել երիտասարդ հետազոտողներին բարձր մակարդակի գիտական աշխատանքներ իրականացնելուն,
բ) նպաստել համաշխարհային գիտական հանրությանը երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը՝ միջազգային գիտաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին մասնակցելու միջոցով:
Բոլոր աջակցությունները հիմնվելու են նախագծերի անկախ փորձաքննության գնահատականների վրա և բացառապես պայմանավորված կլինեն մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2009թ. հոկտեմբերի 30–ն է, ժամը 18:00–ը։
«Ա» և «Բ» դասերի հայտերը պետք է ներկայացվեն և՛ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ , և՛ ԳԱՏԱՀ, և՛ ԱՄՆ ՔՀՄՀ, իսկ «Գ» և «Դ» դասերի հայտերը՝ միայն ՀՀ ԿԳՆ ԳՊԿ։
Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել 2009թ.-ի դեկտեմբերի 10–ին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կարելի է ձեռք բերել, օրինակ, Գիտության պետական կոմիտեից: www.scs.am, հեռ.՝ 210-140-113

суббота, 12 сентября 2009 г.
Որտե՞ղ է կառուցվելու CANDLE-ը
Ս.թ. հուլիսին ՀՀ վարչապետի մոտ կայացած խարհրդակցության ընթացքում որոշվել էր ուսումնասիրել CANDLE-ի կառուցման համար հարմար տարածքները եվ առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:
Այժմ ՀՀ ԿԳՆ գիտպետկոմը, հաշվի առնելով Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեվանի պետական համլսարանի եվ մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների կարծիքները, Կառավարությանն առաջարկում է մի քանի հնարավոր տարածք Աշտարակում, Երեվանում եվ Աբովյանում: Դրանք բոլորն էլ հարմար են այն առումով, որ մոտ են ինչպես գիտահետազոտական կենտրոններին, այնպես էլ հանրապետության հիմնական հաղորդակցության ուղիներին:
Կառավարությունը վերջնական որոշում կկայացնի մոտակա շաբաթներին:

Ярлыки:
candle,
government research
среда, 9 сентября 2009 г.
999
Այո, այսօր 9 թվականի 9-րդ ամսի 9-ն է:
Գիտպետկոնում՝ սովորական աշխատանքային օր... նամակներ, գրություններ, կազմակերպված հերթական սեմինար, փոփոխություններ որոշ փաստաթղթերի նախագծերում...
Ողղակի եկեք ցանկանանք հաջողություններ բոլոր նախաձեռնություններին, որոնք ծնվեցին այս օրը: Ու... խմենք մեր հաջողությունների կենացը :-)
четверг, 3 сентября 2009 г.
Ինչո՞վ էր զբաղված Գիտպետկոմն ամռանը
Ամառն ավարտվեց...
Չնայած շատերի համար դա ավելի շատ հանգստի ժամանակակ է, բայց Գիտպետկոմը հասցրել է իրականացնել ահռելի աշխատանքներ:
Ահավասիկ...
- ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 149-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Այն ուղարկվել է շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ, որտեղից ստացվել են առաջարկություններ և դիտողություններ: Լրամշակված տարբերակը այժմ քննարկման փուլում է և սահմանված կարգով ՀՀ կառավարություն կներկայացվի սեպտեմբերի վերջին: 
- ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 150-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի նախա·իծը: Հայեցակարգի մշակման համար ձևավորվել է հանձնաժողով, որում ընդգրկվել են նախարարությունների, մի շարք գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ: Նախատեսվում է սեպտեմբերին կազմակերպել հայեցակարգի հասարակական քննարկումներ և վերջնական տարբերակը սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել նոյեմբերին:
- ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 152-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունների ցանկը` ՀՀ տնտեսության տարբեր ուղղությունների ռազմավարությունների և զարգացման հայեցակարգերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների փորձի ուսումնասիրման հիման վրա:
Այն սահմանված կարգով ՀՀ կառավարություն կներկայացվի նոյեմբերին: Գերակա ուղղությունները հիմք կհանդիսանան գիտության և տեխնիկայի բեկումնային տեխնոլոգիաների որոշման համար, որի ընտրության մեթոդաբանությունը նույնպես մշակվել է:
- ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 154-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվում է ՙԳիտական և գիտատեխնիկական գործունեության մասին՚ ՀՀ օրեքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվելու դեկտեմբերին:
- Մշակման փուլում է գտնվում ՀՀ գիտության ոլորտի երիտասարդացման ծրագիրը:
- ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում կազմակերպվել է 7 գիտական միջոցառում, այդ թվումª 5 միջազգային գիտաժողով և 2 երիտասարդական ամառային դպրոց: Երիտասարդական ամառային դպրոցների աշխատանքներին մասնակցել են շուրջ 150 երիտասարդ գիտնականներ:
- Վերամշակվել են ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման գործող կարգերը (բազային, նպատակային – ծրագրային և պայմանագրային /թեմատիկ/): Մշակվել են նաև անկախ գիտական փորձաքննության համակարգի ձևավորման ու աշխատանքների կազմակերպման կարգերը: Դրանք այժմ վերամշակվում են և սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ կառավարություն:
- Համալրվել է հայազգի գիտնականների և անկախ փորձագետների տվյալների շտեմարանները, որտեղ այժմ ներառված են համապատասխանաբար 19000 և 1200 գիտնականի տվյալներ: Բացի այդ մշակվել է փորձագետների ընտրության համակարգչային ծրագիր:
- Մշակվել և սահմանված կարգով ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել 2010 թվականի պետական բյուջեի նախագծում գիտության ոլորտի ֆինանսավորման հայտը:
- ԳՊԿ-ում կազմակերպվել է 5 սեմինար-քննարկում, որոնք վերաբերել են ՀՀ գիտության զարգացման հեռանկարներին և գիտության ոլորտի արդիական թեմաներին: Սեմինար-քննարկումներին մասնակցել են ինչպես ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակիցները, այնպես էլ հրավիրված գիտնականներ ու հետազոտողներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ:
- Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) հետ համատեղ հայտարարվել է համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող գիտական ծրագրերի մրցույթ:

Մի քիչ շատ պաշտոնական ստացվեց...
Այդ տպավորությունը մեղմելու համար ավելացվեցին այս նկարները :-)
1. Գիտպետկոմի 8-րդ հարկի ՚երիտասարդական բաժինը՚
2. Ֆինանսատնտեսագիտական բաժինը՝ մասամբ
пятница, 28 августа 2009 г.
Որո՞նք են գիտության զարգացման գերակա ուղղությունները
Հարցն արդիական է...
Հարցն արդիական էր նաեւ 2002 թվականի օգօստոսին, երբ ՀՀ կառավարությունն հաստատեց ՀՀ գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունները:
Դրանք են.
-Հայագիտությունը,
-Կարուորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացումը խթանող հիմնարար հետազոտությունները,
-Հատուկ նշանակության հետազոտությունները,
-Տեղեկատվական տեխնոլոգիաները,
-Առաջատար տեխնոլոգիաները /կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա/,
-Էներգիայի նոր աղբյուրները,
-Ռիսկի գործոնները եւ մարդու առողջությունը,
-Նոր նյութերը:
Այժմ էլի օգոստոս ամիսն է,
Գիտպետկոմը ձեռնամուխ է եղել սահմանելու գիտության գերակա ուղղությունները
... Աշխարհի տասնյակ երկրներ արդեն մշակել եւ ունեն իրենց գիտության ոլորտի զարգացման գերակայությունները, դրա վրա ծախսել են բավականին երկար ժամանակ ու միջոցներ, դրա համար օգտագործել են բազմաթիվ ու բազմապիսի մեթոդներ: Մենք շատ ժամանակ չունենք՝ ընդամենը 2 ամիս... ՀՀ կառավարություն պետք է նախագիծը ներկայացվի 2009թ. նոյեմբերին:
Ու ահա, մենք նստած մտածում ենք, թե որ մեթոդը կիրառել ՀՀ գիտության զարգացման գերակա ուղղությունները սահմանելիս:
Հարցն արդիական էր նաեւ 2002 թվականի օգօստոսին, երբ ՀՀ կառավարությունն հաստատեց ՀՀ գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունները:
Դրանք են.
-Հայագիտությունը,
-Կարուորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացումը խթանող հիմնարար հետազոտությունները,
-Հատուկ նշանակության հետազոտությունները,
-Տեղեկատվական տեխնոլոգիաները,
-Առաջատար տեխնոլոգիաները /կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա/,
-Էներգիայի նոր աղբյուրները,
-Ռիսկի գործոնները եւ մարդու առողջությունը,
-Նոր նյութերը:
Այժմ էլի օգոստոս ամիսն է,
Գիտպետկոմը ձեռնամուխ է եղել սահմանելու գիտության գերակա ուղղությունները
... Աշխարհի տասնյակ երկրներ արդեն մշակել եւ ունեն իրենց գիտության ոլորտի զարգացման գերակայությունները, դրա վրա ծախսել են բավականին երկար ժամանակ ու միջոցներ, դրա համար օգտագործել են բազմաթիվ ու բազմապիսի մեթոդներ: Մենք շատ ժամանակ չունենք՝ ընդամենը 2 ամիս... ՀՀ կառավարություն պետք է նախագիծը ներկայացվի 2009թ. նոյեմբերին:Ու ահա, մենք նստած մտածում ենք, թե որ մեթոդը կիրառել ՀՀ գիտության զարգացման գերակա ուղղությունները սահմանելիս:
Ярлыки:
development,
priority,
science
пятница, 21 августа 2009 г.
Ներկայացումն ընդհատվեց, քննարկումն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության ներկայացումը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: ՀՀ ԿԳ նախարարից ու ԳՊԿ նախագահից բացի մասնակցում էին նաեւ մի շարք գերատեսչությունների, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդհանուր եզրահանգման, իհարկե, բոլորը միասին չեկան, բայց մի բան հստակ է՝ սահմանված ժամկետում Ռազմավարության նախագիծը ներկայացվելու է Կառավարության հաստատմանը:
Աշխատանքային օրն ավարտվում է...
Աշխատանքային շաբաթն ավարտվում է...
четверг, 20 августа 2009 г.
Գիտության զարգացման ռազմավարություն
Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի ներկայացումը տեղի կունենա օգօստոսի 21-ին, 14:00 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի շենքում /հասցեն՝ Օրբելի եղբ. 22/: Նախագծին կարելի է ծանոթանալ այցելելով՝ http://www.scs.am/announcement_body_1.php?id=11
Ярлыки:
development,
science,
strategy
Դրամաշնորհ երիտասարդ գիտնականներին
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն նախատեսում է առաջիկայում գիտական դրամաշնորհներ հատկացնել հանրապետության երիտասարդ/մինչեւ 35 տարեկան/ գիտնականներին: Այս առումով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի/ԳԱՏԱՀ/ հետ, որը համաֆինանսավորման կարգով մասնակցելու է ծրագրին:Առաջիկայում դրամաշնորհային ծրագրի մասին պաշտոնապես հայտարարվելու է, իսկ հայտարարությունը կտեղադրվի Գիտության պետական կոմիտեի կայքում:
Այսօր նաեւ մեր բաժնի աշխատակից Անիի ծննդյան օրն է: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ եւ նվիրում ծաղիկներ՝ ցանկանալով հաջողություններ անձնական եւ մասնագիտական բնագավառներում:
среда, 19 августа 2009 г.
ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված եւ Գիտության պետական կոմիտեին վերաբերվող միջոցառումները
149. Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն
150. Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ
152. Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղություններ
154. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծին կարելի է ծանոթանալ Գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքում, մինչդեռ մյուս փաստաթղթերը նախապատրաստական փուլում են:

government,
program,
science
Подписаться на:
Комментарии (Atom)