Այո, ստեղծագործում են նաեւ Գիտպետկոմի աշխատակիցները...
Այո, երբեմն պետք է նայել «պատուհանից դուրս»,
իսկ Գիտպետկոմի պատուհանից այս տեսարանն է...
ՊԱԿԱՍՈՒՄ Է..!
Պակասում է իմ կյանքից
Ամեն օր` մի օր…
Մի երg` ծնված կարոտից,
Մի կյանք արևոտ:
Պակասում է արևշող
Երgը gութանի`
Ակոսի հետ տաք շնչող
Մարդ-շինականի…
Ոսկեշողեր ցորենի
Համով բուրմունքը,
Աշնան ձորի մասրենու
Կարմիր ուլունքը…
Պակասում են, gնալով,
Ծերն ու ահելը.
Մահը gալիս է օրով`
Նա է ջահելը…
Օրերս քիչ, ճամփես կարճ,
Ում խղճին հենվեմ.
Ոչ հետ և ոչ էլ առաջ`
Ես էլ տեղ չունեմ…
Փակեց ինձ իր վանդակում
Ժամանակն ահեղ.
Ձմեռն է ինձ քանդակում
Պաղ շնչով զորեղ…
Պակասում է աշխարհից
Մի տառապող սիրտ,
Մի երg` պոկված քարափից,
Ու մի արթուն վիշտ…
Միքայել Հախումեցի-Միշա Մ.
Ինձ թվում է պակասում է աշխարհից սերն ու կարոտը,
Մարդուն համ ու հոտով պահող, նաև` ամոթը…
Մ. Հ.
Պակասում է իմ կյանքից
Ամեն օր` մի օր…
Մի երg` ծնված կարոտից,
Մի կյանք արևոտ:

Պակասում է արևշող
Երgը gութանի`
Ակոսի հետ տաք շնչող
Մարդ-շինականի…
Ոսկեշողեր ցորենի
Համով բուրմունքը,
Աշնան ձորի մասրենու
Կարմիր ուլունքը…
Պակասում են, gնալով,
Ծերն ու ահելը.
Մահը gալիս է օրով`
Նա է ջահելը…
Օրերս քիչ, ճամփես կարճ,
Ում խղճին հենվեմ.
Ոչ հետ և ոչ էլ առաջ`
Ես էլ տեղ չունեմ…
Փակեց ինձ իր վանդակում
Ժամանակն ահեղ.
Ձմեռն է ինձ քանդակում
Պաղ շնչով զորեղ…
Պակասում է աշխարհից
Մի տառապող սիրտ,
Մի երg` պոկված քարափից,
Ու մի արթուն վիշտ…
Միքայել Հախումեցի-Միշա Մ.
Ինձ թվում է պակասում է աշխարհից սերն ու կարոտը,
Մարդուն համ ու հոտով պահող, նաև` ամոթը…
Մ. Հ.
Комментариев нет:
Отправить комментарий