понедельник, 28 декабря 2009 г.

Հայտնի են մրցութային կարգով ընտրված թեմաների ղեկավարների անունները

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ-2009» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանձնաժողովի որոշմամբ ֆինանսավորվելու են հետեւյալ երիտասարդ գիտնականների թեմաները.
Ֆիզիկայի բնագավառում՝
Դիանա Անտոնոսյան,
Անահիտ Գոգյան,
Արամ Զեյթունյան,
Արմեն Ղարիբյան,
Բագրատ Մայիլյան,
Կարապետ Մկրտչյան,
Պավել Մուժիկյան,
Լեւ Անանիկյան,
Բաբկեն Ավչյան,
Վահե Թադեւոսյան,
Արա Ղազարյան,
Գագիկ Կարապետյան:
Քիմիայի բնագավառում՝
Սոֆյա Այդինյան,
Կարինե Հակոբյան,
Արմեն Գալստյան,
Արփինե Գեոլչանյան:
Կենսաբանության բնագավառում՝
Ռոքսանա Զախարյան,
Ֆլորա Սարուխանյան,
Խաչատուր Մանուկյան,
Քրիստինա Մարգարյան:
Մաթեմատիկայի բնագավառում՝
Արայիկ Խզմալյան:
Հայագիտության բնագավառում՝
Հովհաննես Հովհաննիսյան,
Սուրեն Մանուկյան:
Բանասիրության բնագավառում՝
Միլանա Սարգիսովա:

Շնորհավորում ենք հաղթածներին: Մյուս բոլորին էլ կոչ ենք անում դիմել նաեւ 2010-ին:

Տիկին Գրետայի հոբելյանը






Տիկին Գրետան Գիտպետկոմի ամենափորձառու աշխատակիցներից է, երկար տարիներ աշխատում է կրթության ու գիտության ոլորտում:



Այս կապակցությամբ /ինչպես նաեւ նրա ծննդյան օրվա առթիվ/ Տիկին Գրետան ընդունել էր հյուրեր, որոնց թվում՝ Գիտպետկոմի նախագահը, աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը, որոնցից էլ նա ստացավ «պաշտոնական» շնորհավորանքներ:





Նրան ճանաչում, սիրում ու հարգում են ոչ միայն Գիտպետկոմի աշխատակիցները, այլ նաեւ հանրապետության գիտական հանրության ներկայացուցիչները: Բոլոր հարցերն իրենց սպառիչ պատասխաններն ստանում են տկն Գրետայի մոտ:



Մենք էլ սիրով շնորհավորում ենք տիկին Գրետային՝ ցանկանալով բազում ստեղծագործական բեղուն տարիներ Գիտպետկոմի տանիքի ներքո:
Անկեղծ խոստովանանք՝ մենք Ձեզ սիրում ենք:

вторник, 8 декабря 2009 г.

Ստեղծագործում ենք...

Այո, ստեղծագործում են նաեւ Գիտպետկոմի աշխատակիցները...
Այո, երբեմն պետք է նայել «պատուհանից դուրս»,
իսկ Գիտպետկոմի պատուհանից այս տեսարանն է...


ՊԱԿԱՍՈՒՄ Է..!

Պակասում է իմ կյանքից
Ամեն օր` մի օր…
Մի երg` ծնված կարոտից,
Մի կյանք արևոտ:

Պակասում է արևշող
Երgը gութանի`
Ակոսի հետ տաք շնչող
Մարդ-շինականի…

Ոսկեշողեր ցորենի
Համով բուրմունքը,
Աշնան ձորի մասրենու
Կարմիր ուլունքը…

Պակասում են, gնալով,
Ծերն ու ահելը.
Մահը gալիս է օրով`
Նա է ջահելը…

Օրերս քիչ, ճամփես կարճ,
Ում խղճին հենվեմ.
Ոչ հետ և ոչ էլ առաջ`
Ես էլ տեղ չունեմ…

Փակեց ինձ իր վանդակում
Ժամանակն ահեղ.
Ձմեռն է ինձ քանդակում
Պաղ շնչով զորեղ…

Պակասում է աշխարհից
Մի տառապող սիրտ,
Մի երg` պոկված քարափից,
Ու մի արթուն վիշտ…

Միքայել Հախումեցի-Միշա Մ.




Ինձ թվում է պակասում է աշխարհից սերն ու կարոտը,
Մարդուն համ ու հոտով պահող, նաև` ամոթը…
Մ. Հ.