понедельник, 7 июня 2010 г.

2010-2014 թթ. գիտության գերակայությունները Հայաստանում

ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի N640-Ն որոշմամբ սահմանվեցին Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները: Դրանք վեցն են.
1) հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտություններ.
2) գիտություններ կյանքի մասին.
3) վերականգնողական էներգետիկա, էներգիայի նոր աղբյուրներ.
4) առաջատար տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ.
5) տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում.
6) կարևորագույն կիրառական հետազոտությունները խթանող հիմնարար գիտություններ:

понедельник, 29 марта 2010 г.

ՀՀ վարչապետի բլոգում քննարկվում է գիտության զարգացման ռազմավարությունը

Հարգելի բարեկամներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում քննարկում է սկսում Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ:
Մենք ողջունում ենք նախաձեռնությունը եւ կոչ անում հայ գիտական հանրության ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում, արտահայտել սեփական տեսակետները, հանդես գալ առաջարկություններով ու դիտողություններով:

Ահավասիկ, Վարչապետի խոսքը.
«Գիտության մասին երկու խոսքով արտահայտվելն անհնար է:
Նախ պետք է սթափ գնահատել իրավիճակը. այսօր մենք ունենք գիտության ֆինանսավորման երկու ձև՝ բազային և թեմատիկ:
Գիտության ֆինանսավորման գործող պրակտիկան «ծնել» է գիտնականի մի այնպիսի տեսակ, որ մշտապես պահանջում է միջոցներ՝ առանց արդյունքներ ներկայացնելու: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առանց ներդրումների գիտությունը չի կարող զարգանալ:
Մեծացնելով բազային ֆինանսավորումը (ինչը տարիներ շարունակ պահանջում են գիտության որոշ ներկայացուցիչներ), մենք բարձրացնում ենք գիտնականների աշխատավարձերն ու նորոգում ենք գիտական հաստատությունները, իսկ մեծացնելով թեմատիկը՝ ստիպում ենք գիտական հանրությանը կողմնորոշվել դեպի արդյունքը:
Հանրահայտ իրողություն է. գիտությունը փողը գիտելիքի վերածելու գործընթացն է, իսկ հակառակ ընթացքը` (գիտելիքը փողի վերածելը), նորարարությունն է:
Արդյոք այսօր գիտությանն ուղղված միջոցները գիտելիք են ստեղծում, և արդյոք առկա գիտելիքը վերածվում է փողի:
Մեզ պետք են գիտությանը հատկացված միջոցների արդյունավետությունը գնահատելու հստակ և արդիական չափանիշներ, և այդ հարցի պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ Գիտությունների ազգային ակադեմիայից: Չափանիշների առկայությունը հնարավորություն կտա պատասխանել հարցին, թե ինչպե՞ս պետք է առկա գիտելիքը դարձնել շահավետ և եկամտաբեր գործ:
Ժամանակակից աշխարհի շարժիչ ուժը համալսարաններ են: Պատահական չէ, որ գիտության ճյուղերում Նոբելյան մրցանակակիրները դուրս են գալիս աշխարհի լավագույն համալսարաններից: Հենց համալսարաններն են գեներացնում նոր դարաշրջանի հիմնական ռեսուրսը` գիտելիքը:
Մեր խնդիրներից մեկը գիտությունը համալսարաններին ինտեգրելն է: Իմ համոզմամբ, մեր համալսարանները պետք է դառնան գիտության և նորարարության կենտրոններ, կարողանան իրենց նորարարական պրպտումների մեջ ներգրավել վենչուրային հիմնադրամներին` կազմակերպությունների, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել նոր գաղափարները կյանքի կոչելու համար:
Կառավարությունը մշակում է գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն: Այս նախագիծը ներկայացվել է հանրության դատին: Կուզենայի լսել ձեր կարծիքները դրա վերաբերյալ»:


www.scs.am/up/Git-Razm-final-f-29-10.pdf

понедельник, 15 марта 2010 г.

ՄԱՐՏԻ 8-ը Գիտպետկոմում





Կանանց տոնին նվիրված պաշտոնական արարողությունը Գիտպետկոմում այս տարի մեկնարկեց մարտի 5-ին՝ տոնին նախորդող վերջին աշխատանքային օրը, որն այնուհետեւ շարունակվեց «Փարվանա» ռեստորանային համալիրում:







Ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ առանց մեկնաբանությունների...