
Տիկին Գրետան Գիտպետկոմի ամենափորձառու աշխատակիցներից է, երկար տարիներ աշխատում է կրթության ու գիտության ոլորտում:

Այս կապակցությամբ /ինչպես նաեւ նրա ծննդյան օրվա առթիվ/ Տիկին Գրետան ընդունել էր հյուրեր, որոնց թվում՝ Գիտպետկոմի նախագահը, աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը, որոնցից էլ նա ստացավ «պաշտոնական» շնորհավորանքներ:

Նրան ճանաչում, սիրում ու հարգում են ոչ միայն Գիտպետկոմի աշխատակիցները, այլ նաեւ հանրապետության գիտական հանրության ներկայացուցիչները: Բոլոր հարցերն իրենց սպառիչ պատասխաններն ստանում են տկն Գրետայի մոտ:
Մենք էլ սիրով շնորհավորում ենք տիկին Գրետային՝ ցանկանալով բազում ստեղծագործական բեղուն տարիներ Գիտպետկոմի տանիքի ներքո:
Անկեղծ խոստովանանք՝ մենք Ձեզ սիրում ենք:
Комментариев нет:
Отправить комментарий