понедельник, 5 октября 2009 г.

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.

«Ա–դասի դրամաշնորհ» – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։

«Բ–դասի դրամաշնորհ» –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ։

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների գիտական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) այն ասպիրանտներին և երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողներին, որոնք չեն կարող մասնակցել «Ա» և «Բ» դասերի մրցույթներին, «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնի հետևյալ դրամաշնորհները.

«Գ–դասի դրամաշնորհ» - մինչև 1,5 մլն դրամի չափ՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 8 դրամաշնորհ։

«Դ–դասի դրամաշնորհ» - մինչև 7 մլն դրամի չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ գիտական կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված գիտական կարևորությամբ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել կտրամադրվի շուրջ 5 դրամաշնորհ։


Ծրագրի նպատակն է.
ա) աջակցել երիտասարդ հետազոտողներին բարձր մակարդակի գիտական աշխատանքներ իրականացնելուն,
բ) նպաստել համաշխարհային գիտական հանրությանը երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը՝ միջազգային գիտաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին մասնակցելու միջոցով:

Բոլոր աջակցությունները հիմնվելու են նախագծերի անկախ փորձաքննության գնահատականների վրա և բացառապես պայմանավորված կլինեն մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2009թ. հոկտեմբերի 30–ն է, ժամը 18:00–ը։
«Ա» և «Բ» դասերի հայտերը պետք է ներկայացվեն և՛ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ , և՛ ԳԱՏԱՀ, և՛ ԱՄՆ ՔՀՄՀ, իսկ «Գ» և «Դ» դասերի հայտերը՝ միայն ՀՀ ԿԳՆ ԳՊԿ։

Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել 2009թ.-ի դեկտեմբերի 10–ին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կարելի է ձեռք բերել, օրինակ, Գիտության պետական կոմիտեից: www.scs.am, հեռ.՝ 210-140-113

1 комментарий: