понедельник, 29 марта 2010 г.

ՀՀ վարչապետի բլոգում քննարկվում է գիտության զարգացման ռազմավարությունը

Հարգելի բարեկամներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում քննարկում է սկսում Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ:
Մենք ողջունում ենք նախաձեռնությունը եւ կոչ անում հայ գիտական հանրության ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում, արտահայտել սեփական տեսակետները, հանդես գալ առաջարկություններով ու դիտողություններով:

Ահավասիկ, Վարչապետի խոսքը.
«Գիտության մասին երկու խոսքով արտահայտվելն անհնար է:
Նախ պետք է սթափ գնահատել իրավիճակը. այսօր մենք ունենք գիտության ֆինանսավորման երկու ձև՝ բազային և թեմատիկ:
Գիտության ֆինանսավորման գործող պրակտիկան «ծնել» է գիտնականի մի այնպիսի տեսակ, որ մշտապես պահանջում է միջոցներ՝ առանց արդյունքներ ներկայացնելու: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առանց ներդրումների գիտությունը չի կարող զարգանալ:
Մեծացնելով բազային ֆինանսավորումը (ինչը տարիներ շարունակ պահանջում են գիտության որոշ ներկայացուցիչներ), մենք բարձրացնում ենք գիտնականների աշխատավարձերն ու նորոգում ենք գիտական հաստատությունները, իսկ մեծացնելով թեմատիկը՝ ստիպում ենք գիտական հանրությանը կողմնորոշվել դեպի արդյունքը:
Հանրահայտ իրողություն է. գիտությունը փողը գիտելիքի վերածելու գործընթացն է, իսկ հակառակ ընթացքը` (գիտելիքը փողի վերածելը), նորարարությունն է:
Արդյոք այսօր գիտությանն ուղղված միջոցները գիտելիք են ստեղծում, և արդյոք առկա գիտելիքը վերածվում է փողի:
Մեզ պետք են գիտությանը հատկացված միջոցների արդյունավետությունը գնահատելու հստակ և արդիական չափանիշներ, և այդ հարցի պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ Գիտությունների ազգային ակադեմիայից: Չափանիշների առկայությունը հնարավորություն կտա պատասխանել հարցին, թե ինչպե՞ս պետք է առկա գիտելիքը դարձնել շահավետ և եկամտաբեր գործ:
Ժամանակակից աշխարհի շարժիչ ուժը համալսարաններ են: Պատահական չէ, որ գիտության ճյուղերում Նոբելյան մրցանակակիրները դուրս են գալիս աշխարհի լավագույն համալսարաններից: Հենց համալսարաններն են գեներացնում նոր դարաշրջանի հիմնական ռեսուրսը` գիտելիքը:
Մեր խնդիրներից մեկը գիտությունը համալսարաններին ինտեգրելն է: Իմ համոզմամբ, մեր համալսարանները պետք է դառնան գիտության և նորարարության կենտրոններ, կարողանան իրենց նորարարական պրպտումների մեջ ներգրավել վենչուրային հիմնադրամներին` կազմակերպությունների, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել նոր գաղափարները կյանքի կոչելու համար:
Կառավարությունը մշակում է գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն: Այս նախագիծը ներկայացվել է հանրության դատին: Կուզենայի լսել ձեր կարծիքները դրա վերաբերյալ»:


www.scs.am/up/Git-Razm-final-f-29-10.pdf

7 комментариев:

  1. Հարգելինե՛րս
    Իհարկե, գիտության ոլորտի զարգացման այս ռազմավարությունը լավ փաստատուղթ է – գիտպետկոմը լավ է աշխատել, հա։
    Բայց ախր լավ փաստատղթեր էլի են եղել, ու շատ են եղել ուրիշ լավ առաջարկներ։
    Օրինակի համար, հիշենք գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքը (05.12.2000 թ.), որի 23-դ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունն ասում էր՝
    «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով:»
    Ինչքան հրաշալի բաներ են գրվել ու ինչ հրաշալի որոշումներ են արդեն կայացվել։ :) :) :)
    Ու ի՞նչ օգուտ դրանցից։

    Ու՞ր է հիմա այդ կետը։ Շատ պարզ՝ կառավարությունը նախ հետաձգեց այդ կետի կիրարկումը, ապա դա վերաձևակերպվեց, հետո էլ կամաց-կամաց մոռացության է տրվել, ու այսօր, 10 տարի անց, այս նոր ռազմավարությունով էլ ենթադրվում է ֆինանսավորումը միայն 2020 թվականին հասցնել ՀՆԱ-ի 1-1,5%-ի! Ինչ լավ է, չէ՞։ :) :) :)

    Առակս ի՞նչ ցուցանե։ Որ իրականում կարևորն այն չէ, թե ինչ է գրված թղթի վրա, կարևորն այն է, թե ինչ իրական մտադրություններ ունի կառավարությունը։ Եկեք այս փաստատղթի մեջ էլ շատ չխորանանք – այն լավն է՝ դա բավարար է։ Կարևորն այն է, թե ինչ իրականում կանի կառավարությունը։

    Ես արդեն վարչապետի բլոգում հայտնել եմ իմ աջակցությունն այն գովելի առաջարկին, որ կառավարությունը ֆինանսավորի ANSEF-ի 29 շատ լավ ծրագրեր։ Ու ասել եմ, որ դրանով փաստացի կկիրառվի համաֆինանսավորման մեխանիզմ, ինչը այս ռազմավարությամբ խրախուսվում է։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի իրական պատասխանը։

    ОтветитьУдалить
  2. Հիշեցում՝ ANSEF-առաջարկ

    Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

    Կամենում ենք հիշեցնել, որ մենք սպասում ենք ANSEF-առաջարկի վերաբերյալ Ձեր արձագանքին։ ANSEF-ի գիտական դրամաշնորհների 2010 թ. շահառուների դիմումը հասցեագրված է անձամբ Ձեզ և գիտական հանրությունն ակնկալում է անձամբ Ձեր պատասխանը։

    Շեշտենք, որ ենթադրվում է (առաջարկվում է) ANSEF-ի լրացուցիչ 29 գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել ոչ թե այլ ծրագրերի հաշվին (և ոչ թե այս կամ այն գերատեսչության ընթացիկ բյուջեի հաշվին), այլ հավելյալ միջոցների հատկացմամբ, օրինակ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, կամ որևէ այլ եղանակով։

    Գիտնականները (առանձնապես, բազմաթիվ երիտասարդ պոտենցիալ շահառուները) հույս են տածում, որ սույն առաջարկն արագ ու գործնական աջակցություն կստանա Ձեր կողմից։

    Հարգանքով՝

    ОтветитьУдалить
  3. ANSEF-предложение: Из переписки Hasmiks

    > Я заметил, премьер начинает отвечать, когда заканчиваются комментарии блоггеров.

    Будем надеяться, что премьер действительно ответит, даст ходу предложениям, и мы все реально почувствуем, увидим перемены. Очень хотелось бы! И хотелось бы как можно скорей :). Он ведь тогда сразу обретет огромное количество сторонников (соратников :) среди научной (да и вообще всей) интеллигенции. Чего только не стоит одно это предложение финансировать эти 29 маленьких проекта ANSEF. Затраты тут незначительны, ну практически – ноль, вопрос можно решить одним махом пера, а в результате большое количество научных групп оживет, воодушевление будет всеобщим, особенно, среди молодежи, молодых победителей ANSEF. Осознание того, что они – победители сложнейшего международного конкурса и наше государство им помогло, потянуло им руку прямо окрылит молодежь да и остальных и все сразу станут естественными союзниками варчапета. И далее будут работать с этим воодушевлением и чувством благодарности. А таких стопроцентных уже несколько предложений лежат на столе, выложены в блоге варчапета, а есть и другие предложения. И сейчас все затаив дыхание ждут ответа на эти первые ласточки. Ясное же дело, что если варчапет не ответит, то все сразу отвернутся, и этих людей, а в купе с ними и остальных, уже в принципе никогда ни в чем не убедишь. Так что очень хотелось бы, чтобы варчапет ответил, и ответил положительно, он тогда обретет много-много, сотни настоящих сторонников и друзей.

    ОтветитьУдалить
  4. Երեկ, ապրիլի 21-ին, Գիտությունների ակադեմիայի «Ֆիզիկա և աստղաֆիզկա» բաժանմունքի նիստի ընթացքում հրապարակավ ելույթ ունենալով՝ ակադեմիկոս Դ.Մ. Սեդրակյանը ասպիրանտական և մագիստրոսական տեղերի կրճատումը որակեց հետևյալ բառերով՝ «Սա հանցագործություն է, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը հայ ժողովրդի հանդեպ։ Պարզապես հանցագործություն»։

    Աղբյուր՝ panorama_am

    ОтветитьУдалить
  5. Վարչապետին կոշտ հակադարձել է ակադեմիկոս Սեդրակյանը։

    Այսօր, ապրիլի 23-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում վարչապետի անիմաստ ելույթին կոշտ հակադարձել է ակադեմիկոս Դ.Մ. Սեդրակյանը։

    Հրապարակավ դիմելով վարչապետին՝ նա հայտարարեց, որ պրն վարչապետը «ուղղակի ոչինչ չի հասկանում գիտությունից»։

    ОтветитьУдалить
  6. եկեք պահանջենք նաև, որ գիտպետկոմը արձագանքի

    ОтветитьУдалить